Մոսկվայի  «Հայկական տուն» խանութը ադրբեջանցիների հարձակումից հետո  այսօր արդեն աշխատում է: Այս մասին NEWS.am-ին  ասաց տարածքի սեփականատեր Սամվել Խաչատրյանը:

«5-6 ավոտմեքեննաներով մոտ 15-20 հոգի երեկ 17:00-ի կողմերը հարձակվել են խանութի վրա, կոտրել ապակիները: Խանութի վարձակալը` Ռոբերտը դուրս է գալիս խանութից վազում է նրանց ուղղությամբ, հարվածում են գլխին ու փախչում»,- պատմեց նա: 

Սամվելի խոսքով` Ռոբերտը գլխի թեթեւ վնասվածք է ստացել, բայց հիմա վիճակը լավ է:

«Ոստիկանները մինչեւ առավոտ հերթապահել են տարածքում: Տեսախցիկները ֆիքսել են ամեն ինչ, ոստիկանությունը ձեռնարկել են  գործողություններ եւ նրանցից 7-ը ձերբակակվել են: Այսօր արդեն հանգիստ է, ոչ մի գործողություններ չեն եղել»,- պատմեց հայ ձեռներեցը: