Չինաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսություն ամերիկյան պաշտոնյաների ներխուժելուց հետո, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:
«Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսության շենքը դիվանագիտական հյուպատոսության շենքն է, ինչպես նաեւ Չինաստանի ազգային սեփականությունն է»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Չինաստանն արդեն արտահայտել է իր «դժգոհությունն ու վճռական դիմակայությունը» ԱՄՆ-ին այս հարցում եւ հանդես է եկել հայտարարութամբ, ասել է Վան Վենբինը: Նա հավելել է, որ չինական կողմը մտադիր է «օրինական եւ անհրաժեշտ» պատասխան միջոցներ ձեռնարկել, հայտնում է Gazeta-ն:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պահանջել էր ՉԺՀ-ից փակել Հյուսթոնում գլխավոր հյուպատոսությունը` ամերիկացիների մտավոր սեփականությունը եւ գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու համար:



























