Telegram մեսինջերն ավելացրել է տեքստային ռեժիմում տեսազանգեր կատարելու հնարավորությունը, հաղորդում է «Կոդ Դուրովա» պարբերականը։

Օգտատիրոջն անհրաժեշտ է թարմացնել հավելվածը մինչեւ վերջին տարբերակը, այսինքն՝ 6.3-ը։ Այնուհետեւ պետք է սեղմել կարգավորումների կոճակը տասն անգամ որից հետո բացել այսպես կոչված դեբագ-մենյուն։ Դրանում օգտատերը պետք է սեղմի Experimental Feature անունով գործառույթը։ Մտնելով էջն եւ ներքեւ քաշելով ավատարի պատուհանը՝ կարելի է ակտիվացնել տեսազանգը։

Կարեւոր է, որ զրուցակիցը եւս կատարի գործողությունների միեւնույն ալգորիթմը։