«Վիմպելկոմ»-ի (Beeline ապրանքանիշ) տնօրենների խորհուրդը օգոստոսի 17-ին կայացած նիստում ընկերության նախագահ է ընտրել Ռուսաստանի Դաշնության հաղորդակցության եւ կապի նախկին փոխնախարար Ռաշիդ Իսմայիլովին: Այս մասին ասվում է օպերատորի հաղորդագրության մեջ: Իսմայիլովը կնքել է եռամյա պայմանագիր՝ մինչեւ 2023 թվականի օգոստոսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ի սկզբանե Իսմայիլովը Beeline-ում աշխատանքի է անցել որպես գլխավոր տնօրենի խորհրդական, ավելի վաղ հայտնել էր ընկերության ղեկավար Ալեքսանդր Տորբախովը: Մինչ Իսմայիլովը ընկերության ղեկավարը Ալեքսանդր Կրուպնովն էր, ով այդ պաշտոնում աշխատել է մինչեւ 2015 թվականը, երբ ընկերությունում հայտնվեց նախագահի պաշտոնը:

Համաձայն «Վիմպելկոմ»-ի կանոնադրության՝ նախագահը պատասխանատու է պետական գաղտնիքներ ներկայացնող տեղեկատվության հետ օպերատորի աշխատանքի համար, մինչդեռ գլխավոր տնօրենը դրանց հասանելիություն չունի: Նախագահը ներկայացնում է նաեւ ընկերության շահերը պետական մարմիններում եւ որոշում է անձնական տվյալների հետ աշխատելու քաղաքականությունը:

Իսմայիլովը նախարարի տեղակալ է եղել 2014-2018թթ․, այնուհետեւ աշխատել է Ռուսաստանում որպես Nokia ընկերության գլխավոր տնօրեն: 2019 թվականից նա ղեկավարել է «Տվյալների մշակման եւ ավտոմատացման կենտրոն» ընկերությունը, որը զբաղվում է «Ռունետ»-ի կայուն աշխատանքի մասին օրենքի շրջանակներում թրաֆիքի զտման համակարգեր ներդնելով։