Վրաստանում սկսվել են Ադրբեջանի պետական թատրոնի շրջագայությունները, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Թբիլիսիի Գրիբոեդովի անվան պետական ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ եւ Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, 20 տարի ընդմիջումից հետո, շրջագայություններով Վրաստան է այցելել Ադրբեջանի պետական ռուսական թատրոնը:

Մայիսի 25-ին նրանք Վրաստանի հանդիսատեսին կներկայանան «Ուզում եմ ամուսին գնել» ներկայացմամբ, որի ռեժիսորն է Ադրբեջանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Շարովսկին:

Ներկայացմանը ներկա կգտնվի նաեւ Վրաստանի մշակույթի նախարար Նիկոլոզ Ռուրուան;

Հիշեցնենք, որ 2010 թվականի փետրվարի 28-ից մինչեւ մարտի 4-ը Բաքվում վրացի դերասանների կողմից ներկայացվել է «Փախստականներ» ներկայացումը, որը թե Բաքվի հանդիսատեսի, եւ թե թատերագետների կողմից դրական է գնահատվել: