Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 13 868 դեպք. դա առավելագույնն է պանդեմիայի սկզբից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով օպերատիվ շտաբին:

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 326 178-ի:

Մեկ օրում դուրս է գրվել 7550 պացիենտ: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1 031 785 պացիենտ:

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ ապաքինվածները կազմում են վարակվածների ընդհանուր թվի 78%-ը:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 244 դեպք, ինչը առավելագույնն է պանդեմիայի սկզբից: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 22 966: