Կիրակի Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, լսվել է պայթյունի ձայն, հաղորդում է Haberler.com-ը:
Հրդեհը բռնկվել է 14.50-ին Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի կամպուսի կառուցվող շենքում: Դեպքի վայր են ժամանել հրշեջները, հաղորդում է Իզվեստիա-ն:
Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայի հաղորդմամբ՝ հրդերի մարումը շարունակվում է հրշեջ հաշվարկների միջոցով:
Նախնական տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել շենքի տանիքում շինարարական նյութերի այրման հետեւանքով: Դեպքի վայրում ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումները: Մեկնարկել է հետաքննություն:
İstanbul'da Çapa Devlet Hastanesin'de yangın çıktığı belirtiliyor. pic.twitter.com/ReYvHNTyV9
— BPT (@bpthaber) November 1, 2020





























