Չկա որեւէ ապացույց, որ «օտարերկրյա խաղացողները» կարող են վարկաբեկել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում քվեարկությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատար Չադ Վոլֆը, հայտնում է Reuters-ը:

«Մենք չունենք որեւէ վկայություն, որ օտարերկրյա խաղացողներին հաջողվել է վարկաբեկել կամ մանիպուլյացիայի ենթարկել այս ընտրություններում ձայները»,- մամուլի ասուլիսում ասել է Վոլֆը:

Մտավախություններն այն մասին, որ օտարերկրյա տերությունը կարող է փորձել միջամտել 2020-ի քվեարկությանը, շրջանառվում էին նախորդ՝ 2016-ի ընտրություններից:

Չնայած ԱՄՆ-ի կառավարությունը եւ կիբեռանվտանգությամբ զբաղվող մասնավոր ընկերությունները վերջերս նշել են ԱՄՆ-ի ընտրությունների հետ կապված մարդկանց լրտեսելու փորձերը Ռուսաստանում, Չինաստանում եւ Իրանում: