Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղի հարակից տարածքում երեկ՝ նոյեմբերի 3-ին, առավոտյան 10։00-ի սահմաններում, մոտ 25 հա անտառ է այրվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:
Նա նշեց, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդի «Կալեր» կոչվող հանդամասում։
«Նոյեմբերի 4-ի առավոտյան հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացվել, քանի որ հրդեհն ինքնամարվել է»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:
Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, թե հակառակորդն է հրդեհել անտառը՝ Դավիթ Գրիգորյանն ասաց. «Պատճառի մասին այս պահին տվյալներ չկան, դեռ պետք է ուսումնասիրություններ անցկացվեն»։





























