ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարտություն է կրել նախագահական ընտրություններում, սակայն կարո՞ղ է արդյոք նա զրկվել նաեւ իր տիկնոջից, գրում է Daily Mail պարբերականը:

Ասում են, որ Մելանյա Թրամփը լաց է եղել, երբ իր ամուսինը հաղթանակ է տարել 2016 թվականին, իսկ նրա ընկերներից մեկն ասել է. «Նա չէր ակնկալում, որ Դոնալդ Թրամփը կհաղթի»:

Նյու Յորքից Վաշինգտոն տեղափոխությանը նա սպասել է հինգ ամիս, քանի որ նրանց որդի Բերոնը պետք է ավարտեր դպրոցը:

Սակայն Մելանյա Թրամփի նախկին օգնական Սթեֆանի Վոլկոֆը հայտարարել է, որ ԱՄՆ առաջին տիկինն անցկացրել է բանակցություններ հետամուսնական համաձայնագրի կնքման շուրջ, որպեսզի Բերոնը ստանա Թրամփի կարողության մասը:

Վոլկոֆը նաեւ պատմել է, որ Թրամփ ընտանիքը, իբրեւ, ունի տարբեր ննջասենյակներ եւ նրանց ամուսնությունը կրում է «գործնական» բնույթ:

Այդօրինակ հայտարարությամբ էր ելույթ ունեցել Մելանյա Թրամփի մեկ այլ նախկին օգնական՝ Օմարոսա Մանիգո Նյումանը՝ նշելով, որ նրանց 15-ամյա ամուսնությունն իր ավարտին է մոտեցել:

«Մելանյան րոպեներն է հաշվում մինչեւ պաշտոնից Դոնալդ Թրամփը կհեռանա, եւ նա կկարողանա ամուսնալուծվել: Եթե Մելանյան փորձեր ենթարկել նրան մեծագույն նվաստացման եւ հեռանար, քանի դեռ նա զբաղեցնում էր այդ պաշտոնը, նա կգտներ միջոց տիկնոջը պատժելու համար»,-հայտարարել է ԱՄՆ առաջին տիկնոջ նախկին օգնականը:

Չնայած որոշակի սառը էպիզոդների հանրության մեջ՝ 50-ամյա Մելանյա Թրամփը հայտարարում է, որ հիանալի հարաբերություններ ունի ամուսնու հետ, իսկ վերջինս պնդում է, որ նրանք երբեք չեն վիճում:

Դոնալդ Թրամփն իր երկրորդ տիկնոջ՝ Մառլա Մափլսի հետ կնքել է համաձայնագիր, ըստ որի՝ նա չի կարող հրատարակել գրքեր եւ տալ հարցազրույցներ, որոնք պարունակում են նրա նկատմամբ քննադատություն:

Փաստաբան Կրիստինա Փրեւիթի կարծիքով՝ Մելանյա Թրամփը, ըստ երեւույթին, նույնպես համաձայն էր այդ պայմանին, նշում է պարբերականը: