Կիրակի աշխարհում կորոնավիրուսով վարակվելու թիվը գերազանցել է 50 միլիոնը՝ համաձայն Reuters-ի հաշվարկների:

Ընդ որում՝ գործակալությունը նշում է, որ վերջին 30 օրվա ընթացքում գրանցված վարակվածների թիվը չորս անգամ գերազանցել է COVID-19-ի բոլոր դեպքերի թիվը:

Նշվում է, որ հոկտեմբերն ամենավատ ամիսն էր կորոնավիրուսով վարակվելու տեսանկյունից, իսկ ԱՄՆ-ն դարձել էր աշխարհում առաջին երկիրը, որտեղ ամեն օր վարակվում էր ավելի քան 100 000 մարդ:

COVID-19-ով վարակվելու թվի աճի միտում է նկատվում նաեւ Եվրոպայում:

Վերջին յոթ օրվա ընթացքում աշխարհում նոր վարակվածների թիվը գերազանցել է 540 000-ը:

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների հետեւանքով աշխարհում մահացել է ավելի քան 1.25 մլն մարդ: Ընդ որում՝ Եվրոպայում այդ ցուցանիշը կազմել է 24 տոկոսը: