Virgin Hyperloop ընկերությունը հաջողությամբ անցկացրել է ուղեւորների մասնակցությամբ գերարագ վակուումային գնացքի առաջին փորձարկումը, հաղորդում է ՌԲԿ-ը:
Փորձարուկմն անցկացվել է նոյեմբերի 8-ին Լաս Վեգասում DevLoop 500 մետրանոց հրաձգարանում: Հատուկ փորձարկումների համար կառուցվել է XP-2 երկտեղանի կապսուլա, որում, ինչպես նշել է ընկերությունը, կարող է տեղավորվել մինչեւ 28 ուղեւոր:
Hyperloop-ի պատմության մեջ առաջին ուղեւորներ են դարձել ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Ջոշ Գիգելը եւ ուղեւորների սպասարկման որակի հարցերով տնօրեն Սառա Լուչիանը: Թունելով անցնելու ժամանակ կապսուլան զարգացրել է ժամում 107 մղոն արագրություն (172 կմ/ժ): Առանց ուղեւորների նախնական թեստերը ցույց են տվել, որ Virgin Hyperloop կապսուլան կարող է զարգացնել ժամում 240մղոն արագություն (386 կմ/ժ), իսկ վերջնական թիրախային արագությունը՝ ժամում 760 մղոն (մոտ 1223 կմ/ժ):
Ռիչարդ Բրենսոնը, ով ավելի վաղ գլխավորել է Virgin Hyperloop-ի տնօրենների խորհուրդը, հայտարարել է, որ ընկերությունը վերջին մի քանի տարում աշխատել է իր նորարարական տեխնոլոգիաները կյանքի կոչելու ուղղությամբ:





























