Հիմա հասկացա՞ք, թե հող հանձնողն ով էր, հիմա հասկացա՞ք ժողովրդին սեւ ու սպիտակ բաժանելու իմաստը, որ ուժերի կոնսոլիդացիա չլինի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը:
Նա մասնավորապես նշել է.
«Հիմա հասկացա՞ք, թե ֆեյքերի ֆաբրիկաները ինչի էին բուծում (ֆեյքեր հասկացաք, թե էդ 120-150000 դրամը ինչի եք ստանում),
Հիմա հասկացա՞ք ԱԱԾ պետերին ինչու էր էդքան արագ փոխում,
Հիմա հասկացա՞ք ինչի էր բոլոր գործընկերների հետ կոնֆլիկտի գնում. որ հետո արտաքին աշխարհի վրա գցի իր անելիքը,
Հիմա հասկացա՞ք երկու տարի առաջ սկսված քաղաքական կինոյի խորքային եւ իրական իմաստը...
Ի դեպ, մինչ օրս «Իմ քայլի» որեւէ պատգամավոր եւ ՀՀ կառավարության որեւէ անդսմ֊նախարար մանդատ չի դրել, դիմում չի գրել, այսինքն դա ո՞նց հասկանանք՝ դուք կրում եք երկրի դավադիր կապիտուլյացիայի պատասխանատվությունը։
Մտածեք սրա մասին»։
Հիմա հասկացա՞ք, թե հող հանձնողն ով էր, Հիմա հասկացա՞ք ժողովրդին սև ու սպիտակ բաժանելու իմաստը, որ ուժերի կոնսոլիդացւա...
Опубликовано Аленом Гевондяном Вторник, 10 ноября 2020 г.




























