Սիրելի ոստիկանության սպաներ, ենթասպաներ, դուք մեզնից մեկն եք, ձեզնից շատերը պատերազմի առաջին օրից մեկնել են պատերազմի դաշտ: Այս մասին, յսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Մեր պահանջը ոչ թե այս կառավարությունից ու վարչապետից է, այլ մեր պահանջը հանուն հայրենիքի է, հանուն Արցախի է, ընդդեմ որեւէ զիջման: Երկու օր առաջ բոլորից թաքուն, նույն այս կառավարության աշխատակազմից թաքուն ենթադրում եմ՝ 1-2 հոգու գիտությամբ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, որի գոյության մասին հանրությունը մի քանի օր է տեղյակ չէ: Երկու օր շարունակ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մուտք չգործեց կառավարության շենք:

Անցնող 50 օրերի ընթացքում այս կառավարությունը գրեթե չէր կարողանում իրականացնել իր պարտականությունները: Ամբողջը վերածել էին շոուի, ինչպես այսօր, երբ իրենց չարածի մեղքը փորձում են բարդել ուրիշների վր՝ բանակի վրա, ոստիկանության վրա, կուսակցությունների վրա, զինվորի վրա:

Այդ անպատասխանոտւներ հանուն Արցախի, հանուն Դադիվանքի, հանուն Տիգրանակերտի, հանուն Ամարասի, պետք է հեռանան: Նիկոլ Փաշինյան, վայրկյան առաջ հեռացիր հանուն հայրենիքի, հանուն Արցախի եւ հանուն քո ընտանիքի»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ 2018-ի օգոստոսի 17-ին հենց այս հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե կլինի ԼՂ հարցի լուծման որեւէ տարբերակ, որը կհամարի ճիշտ, կդիմի ժողովրդին. «Նիկոլ Փաշինյան, 2,5 տարի հետո դու դրժեցիր քո խոսքը: Քեզ տարիներ շարունակ ճանաչողները գիտեին, որ դու երբեք խոսք պահող չես, ափսոս, որ մեր ժողովուրդը քեզ հավատաց, որ առանց իրենց Արցախի հարցի լուծում չի լինելու: Այսօր այդ ժողովրդի մի մասը եկել է, որ ասի՝ դու խաբեբա ես, դու խաբում ես բոլոր հարցերում, դա էլ ժողովուրդը կմոռանար, բայց դու խաբեցիր  ամենակարեւոր հարցում՝ Արցախի հարցում: Չի կարող խաբլանը, վախկոտը, Ադրբեջանի դեմ ծնկի իջնողը, գաղտնի թուղթ ստորագրողը այսուհետեւ կառավարել մեր երկիրը: Նա չի կարող նաեւ այս ոստիկանների առաջնորդ լինել, որովհետեւ մի օր իրենց էլ է խաբելու: Նիկոլ Փաշինյան, խնդրում եմ հեռացիր, որ հետո որեւէ դասագրքում քո անունը չհիշատակվի: Մենք քեզ կմոռանանք»,-ասաց նա:

Հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»:

Գեղամ Մանուկյանը շարունակեց. «Բոլոր անցնող 50 օրերին մի կողմ էին դրել ամբիցիաները, նույնիսկ իրար ատող նախագահներն էին իրար հետ սեղան նստել, որովհետեւ բոլորը գիտակցում են, որ զոհասեղանին դրվծ է մեր ժողովրդի կարեւորագույն հարցը՝ Արցախը: Միակ մրդը, որ պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն իր աթոռի, դա Նիկոլ Փաշինյանն է եւ նա պետք է հեռանա: Կալանքը, խոչընդոտները, ֆեյք-արշավները չի կանգնեցնելու մեր ժողովրդին: Հիմա եթե կարծում եք, որ մի քանի քաղաքական գործիչների տարել եք ԱԱԾ եւ դրանով մեզ կանգնեցնելո՞ւ եք: Այսօր բերման է ենթարկվել ազատամրտիկ Գեւորգ Գեւորգյանը: Ախր դուք կապ չեք ունեցել ազատամարտի հետ, որ հասկանաք, որ Գեւորգ Գեւորգյանը դեռ պատանի թուրքից չի վախեցել, բանտն ի՞նչ է, որ վախենա: Մինչեւ վերջ գնալու ենք: Նույնիսկ կառավարության շենքը պաշտօանող ոստիկանները չգիտեն, թե ուր է իրենց երկրի ղեկավարը»: