Այս դավադիր պայմանագիրը ոչ մի կապ չունի խաղաղության հետ, այն նոր, ավելի մեծ պատերազմի եւ հայ ժողովրդին ավելի մեծ արհավիրքների առջեւ կանգնեցնելու մասին է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ անդամ Աննա Գալստյանը:
ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն էլ հավելեց, որ մենք գնացել ենք կապիտուլյցիայի՝ առանց հստակեցնելու Արցախից մնացած այդ փշուրի կարգավիճակը. «Կարգավիճկի մասին խոսք չկա: Մենք հայրենազրկվել ենք ընդամենը շատ կասկածելի մի խաղաղության դիմաց: Սա նաեւ ոտնձգություն է Հայաստանի սուվերենությանը, որովհետեւ մենք Մեղրիով ճանապարհ պետք փոխանցենք: Հայաստանի սուվերենությանը վերաբերող ցանկացած հարց պետք է անցներ մեր ԱԺ-ով, կառավարությունով, ՍԴ-ով: Եռակի դավաճանություն է կատարվել իշխանության կողմից: Դա տարածքային ամբողջականության խաթարում է, որի համար պետք է գա պատասխան տալու ժամանակը»,-ասաց նա:
Լիլիթ Գալստյանը մի դրվագ պատմեց երեկվա հանրահավաքից, երբ ոստիկանը մի երեխայի հարցրել է. «Ինչ ես անում, այստեղ տուն գնա»: Երեխան պատասխանել է. «Ո՞ւր գնամ, իմ գունը Շուշին է»:
«Ուր գնան էդ մարդիկ, նրանք հայրենազրկվել են, մենք բոլորս ենք հայրենազրկվել: Սիրելի հայրենակիցներ, դուք դավաճանված եք»,-ասաց նա:




























