Փաստորեն, ԱԱԾ նախկին տնօրենը ազատվել է զբաղեցրած պաշտոնից Նիկոլ Փաշինյանի՝ Վազգեն Մանուկյանին ձեռբակալելու հրամանը չկատարելու պատճառով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Եվ այս քայլին դիմում է դատական իշխանության անկախության համար փրփրաբերան պայքարող երեկվա ընդդիմադիրը։

Լա՛վ, դուք չե՞ք տեսնում, որ այս մարդը տառապում է հոգեկան խնդիրներով եւ մեկ օր ավել իշխանության մնալու համար իր նեռությամբ ու հերոստրատությամբ պատրաստ է կործանել նաեւ Հայաստանը։ Չե՞ք տեսնում, որ պետության համար ճակատագրական որոշումներ ընդունելուց բացահայտ անտեսել եւ արհամարհել է ձեր գոյությունը։

Բայց, կարծում եմ, հասկանում եք, որ ի պաշտոնե նաեւ դու՛ք եք պատասխանատվություն կրում նրա կայացրած ազգակործան որոշումների համար։ Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր ավել քան երկու հազար զոհերի արյունը ընկած է նրա խղճին եւ պատրաստ եմ խոսքս ապացուցել ցանկացած ձեւաչափով նրա հետ որեւէ հեռուստաբանավեճի ժամանակ, եթե, իհարկե, նա կհամարձակվի գնալ այդ քայլին։

Դիմում եմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգավորներին՝ նրա հետ միասին ձեր խղճին մի՛ վերցրեք զոհված հերոսների արյունը։ Նա ազգի եւ պետության համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս անտեսել է ձեր գոյությունը, որպես օրենսդիր մարմնի քաղաքական մեծամասնություն։ Եվ նա այդ քայլին գնացել է ոչ միայն կոպտորեն խախտելով Սահմանադրությունը, նաեւ քաղաքականապես եւ բարոյապես ոչնչացրել է իր քաղաքական թիմին, ձե՛զ։

Դու՛րս եկեք «Իմ քայլը» խմբակցությունից, դարձե՛ք անկախ պատգամավորներ։ Ստեղծված իրավիճակում դուք կարեւոր անելիքներ ունեք։ Կարծում եմ ձեզանից շատերն են արդեն համոզվել, որ նա պետք լքի զբաղեցրած պաշտոնը։

Պետք է կասեցնե՛լ պետության գահավիժումը։ Եվ այն պետք է սկսել օր առաջ նրա հրաժարականով»։

ԱԺ «Իմ քայլը» պատգավորներին Փաստորեն, ԱԱԾ նախկին տնօրենը ազատվել է զբաղեցրած պաշտոնից Նիկոլ Փաշինյանի՝ Վազգեն...

Опубликовано Ruben Hakobyan Четверг, 12 ноября 2020 г.