ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման օրոք Պենտագոնի նոր ղեկավար Քրիս Միլլերը ուրբաթ երեկոյան ուղերձով դիմել է զինվորականներին՝ հայտարարելով, որ բոլոր պատերազմները պետք է ավարտվեն, հաղորդում է Military.com-ը:

«Սա կրիտիկական փուլ է, որի ընթացքում մենք առաջնորդությունից անցնում ենք օժանդակ դերի: Մենք հավերժ պատերազմի ժողովուրդ չենք՝ սա այն ամենի հակաթեզն է, հանուն ինչի մենք հանդես ենք գալիս եւ հանուն ինչի պայքարել են մեր նախնիները: Բոլոր պատերազմները պետք է դադարեցվեն»,- իր ուղերձում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը: