Ադրբեջանի երկու քաղաքացիներ պայթել են ականի վրա Ֆիզուլու շրջանի տարածքում, որը Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ֆիզուլու շրջանում ականի վրա պայթել են Յասին և Ասիֆ Ահմեդով եղբայրները: Յասին Ահմեդովը տեղում մահացել է, նրա եղբայր Ասիֆը հոսպիտալացվել է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ:




























