Կիրակի Իսրայելի կառավարությունը միաձայն կողմ է քվեարկել Բահրեյնի հետ դիվանագիտական, խաղաղ եւ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնության վավերականացմանը՝ ամփոփելով երկու երկրների միջեւ շուրջ երկու ամիս առաջ սկսված կարգավորման գործընթացը, գրում է Times of Israel-ը:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Բահյերնի թագավոր Համեդ բեն Իսա ալ Խալիֆին, եւ բոլոր նրանց, ովքեր բացահայտ կամ գաղտնի կերպով աջակցել են այդ պատմական քայլերի իրագործմանը:
Նշվում է, որ Բահրեյնի կառավարությունը վավերացրել է այդ համաձայնագիրը մի քանի շաբաթ առաջ:





























