Պերուի նախագահ Մանուել Մերինոն, ով նշանակվել է պետության ղեկավար խորհրդարանի կողմից Մարտին Վիսկարրայի հեռացումից հետո, կիրակի հրաժարական է տվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահին, երբ Պերուն անցնում է խոշորագույն քաղաքական ճգնաժամներից մեկի միջով, ցանկանում եմ տեղեկացնել, որ հայտարարում եմ առանց հետկանչի հնարավորության հանրապետության նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Խաղաղության եւ միասնության կոչ եմ անում բոլոր պերուացիներին»,-ասել է Մերինոն՝ դիմելով ժողովրդին: