Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հայտատու Ռոն Կլայնը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը պետք է այս շաբաթ ստորագրի ԱՄՆ-ում իշխանության փոխանցման մասին փաստաթուղթը:
Դա անհրաժեշտ է, որ Բայդենի թիմին հասանելի լինեն ազգային անվտանգության եւ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով ճեպազրույցներին մասնակցությունը:
«Այն, ինչ մենք ցանկանում ենք տեսնել այս շաբաթ, վարչակազմի ընդհանուր ծառայությունների խնդիրն է, որը պետք է լուծվի»,-նշել է Կլայնը NBC-ին տված հարցազրույցում:
Նա նաեւ մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթը, որում նա հայտարարել է, որ Ջո Բայդենը հաղթել է ընտրություններում, քանի որ դրանք եղել են կեղծված:
«Դոնալդ Թրամփի թվիթերում ժապավենը չի որոշում՝ Ջո Բայդենը նախագահ է, թե ոչ: Դա արել է Ամերիկայի ժողովուրդը»,-ասել է նա:





























