Դատարանը պետք է մերժի Վահրամ Բաղդասարյանի կալանքի միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանի փաստաբան Վահրամ Գասպարյանը:
«Նիստն ավարտվեց, օբյեկտիվ քննություն եղավ, մնում է դատավորը զերծ մնա ամեն ինչից, չնայած, որ ես կասկածելու հիմքեր չունեմ: Որոշումը կհրապարակվի վաղը ժամը 11:00-ին»,-ասաց նա:




























