Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Ճապոնիայի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացրել Արաբական ծովի հյուսիսային հատվածում, հաղորդում է AP-ը:

«Մալաբարում ռազմածովային զորավարժություններն ընդգծում են ծովային հարցերով չորս դինամիկ զարգացող ժողովրդավարությունների հայացքների համընկնումը»,-հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը:

Զորավարժությունների առաջին փուլն անցկացվել է նոյեմբերի 3-6-ին Բենգալյան ծոցում:

Այդ փուլը, ինչպես նշել է նախարարությունը, կազմված է գործողություններից, որոնք կենտրոնացած են Հնդկաստանի ՌԾՈւ-ին պատկանող «Վիկրամադիտյա» ավիակրի եւ ԱՄՆ ՌԾՈւ-ին պատկանող «Նիմից» ավիակրի վրա:

Զորավարժություններին մասնակցում են նաեւ ավստրալիական Ballarat ֆրեգատը, ճապոնական Murasame էսկադրային ականակիրը, ինչպես նաեւ սուզանավեր եւ ինքնաթիռներ: