Թուրքիան երբեք չի թաքցրել, որ աջակցում է Ադրբեջանին Լեռնային աՂարաբաղում, սրանք ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետեւանքներն են, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, Թուրքիայի դերին, դա լավ հայտնի է, դրա մասին ուղիղ բազմիցս խոսել են Ադրբեջանում, եւ թուրքական կողմը դա երբեք չի թաքցրել: Նրանք միակողմանիորեն աջակցեցին Ադրբեջանին»,- ասել է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում: «Ինչ կարող եմ ձեզ ասել, սրանք Խորհրդային Միության փլուզման աշխարհաքաղաքական հետեւանքներն են: Մենք դրա մասին անընդհատ խոսում ենք ընդհանուր ձեւով: Այստեղ ոչ թե ընդհանուր առմամբ, այլ բավականին կոնկրետ իրադարձություններ են, որոնց մենք այժմ հետեւում ենք, որոնց մենք հիմա ականատես ենք լինում»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ դժվար է մեղադրել Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միջազգային իրավունքը խախտելու մեջ, չնայած ճաշակի գնահատականները կարող են տարբեր լինել: