Մոսկվային հաջողվել է համոզել Ադրբեջանին եւ Թուրքիային, որ պետք չէ ստեղծել պայմաններ եւ նախապայմաններ Լեռնային Ղարաբաղում պայմանավորվածությունները խախտելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելությանը, ապա այո, իսկապես, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան, միշտ խոսել են խաղաղապահ գործողություններում Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ հաջողվել է համոզել մեր թուրք գործընկերներին, Ադրբեջանում մեր գործընկերներին, որ պետք չէ ստեղծել նախապայմաններ մեր պայմանավորվածությունները խախտելու համար: Այդ պայմանները, որոնք կհրահրեին կողմերից մեկին ինչ-որ ծայրահեղ գործողություններ կատարելուն»,-ասել է նա:

Պուտինը պարզաբանել է, որ նկատի ունի «անցած տարիների ծանր ժառայությունը եւ այն, ինչ կապված է Առաջին համաշխարհային պատերազմի եւ Ցեղասպանության արյունալի ու ողբերգական իրադարձությունների հետ: Ինչ-որ մեկը ճանաչում է, իսկ ինչ-որ մեկն աշխարհում՝ ոչ: Սակայն Ռուսաստանի համար այստեղ խնդիր չկա: Մենք վաղուց ենք դա ճանաչել: Սակայն ինչո՞ւ հրահրել հայկական կողմին շփման գծում թուրք զինվորների ներկայությամբ: Կարծում եմ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը դա հիանալի հասկացել է: Ադ հարցում մենք որեւէ խնդիր չենք ունեցել»,-նշել է Ռուսաստանի նախագահը: