Փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու առաքելությունը վստահված է ռուս խաղաղապահներին, վերադարձի հարցը զգայուն է եւ կարեւոր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սա շատ կարեւոր հարց է: Սա շատ զգայուն հարց է: Հենց այս մարդկանց անվտանգությունն ապահովելու համար է տեղակայվում ռուսական խաղաղապահ զորախումբը»,- ասել է Պուտինը: «Այս առաքելությունը դրված է ռուս խաղաղապահների վրա»,- հավելել է նա:
Միեւնույն ժամանակ, Պուտինը ասել է, որ ռուս խաղաղապահները, որոնք իրենց առաքելությունն են իրականացնում Ղարաբաղում, բավարար են: «Ինչ վերաբերում է [ռուս խաղաղապահների] բավարար լինելուն կամ չլինելուն, այս հարցը պետք է լուծվի ելնելով կյանքի իրական պահանջներից, որոնք ծագում են ամեն օր: Սկզբունքորեն մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ այդ [քանակը] բավարար է»,- ընդգծել է Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ եթե ինչ-որ բան պետք է փոխել, դա կարող է կատարվել միայն կողմերի համաձայնությամբ:





























