Թայվանն անվտանգության ստուգման նպատակով իջեցրել է իր բոլոր F16 կործանիչները` ուսումնական վարժանքի ընթացքում դրանցից մեկի հետ տեղի ունեցած վթարից հետո: Թայվանում շուրջ 150 F16 կործանիչներ կդադարեցնեն թռիչքները, փոխանցում է AFP-ն:

Ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ F16-ը երեքշաբթի երեկոյան անհետացել էր ռադարներից մոտ 1800 մ բարձրության վրա` Թայվանի արեւելքում գտնվող Հուալյան ավիաբազայից թռիչքից երկու րոպե անց:

«Այժմ մեր գերխնդիրը փրկարարական օպերացիան է: Ռազմաօդային ուժերը ստուգման նպատակով իջեցրել են բոլոր F16-ները, եւ ես հանձնարարել եմ հետաքննել միջադեպի պատճառները»,- լրագրողներին ասել է նախագահ Ցայ Ին-վենը: