Վրաստանի խորհդարանը հունիսի 21-ին հաստատել է Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որտեղ հատուկ հոդված է նախատեսվում ոստիկանի կամ իշխանության ներկայացուցչի, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների վրա հարձակում գործելու մասին:
Օրինագծի հեղինակներն անհրաժեշտ են համարում նոր հոդված ավելացնել, հետեւյալ խմբագրությամբ. «ոստիկանի, տրանսպորտային միջոցի, իշխանության ներկայացուցչի կամ նրանց ընտանիքի անդամների վրա հարձակումը, կյանքին սպառնալը, կյանքին կամ ունեցվածքի նկատմամբ ոտնձգությունը, որը կապված է ոստիկանի կամ իշխանության այլ ներկայացուցչի մասնագիտական գործունեության հետ», հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
Նշվում է, որ նման հանցագործության համար պատիժը նախատեսում է 7-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:




























