Վրաստանը եւս չի ճանաչում մայիսի 23-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ "վերահաստատում է իր միանշանակ աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ չի ճանաչում 2010 թվականի մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված այսպես կոչված «խորհրդարանական ընտրությունները»:

«Մենք խորապես համոզված ենք, որ տարածաշրջանում շարունակվող խաղաղ գործընթացը այլընտրանք չունի եւ պետք է շարունակվի միջազգային դերակատարների մասնակցությամբ, մինչեւ համաձայնեցվի հակամարտության կարգավորման վերջնական լուծումը», ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում: