Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, որ Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, ով ներկայումս գտնվում է Բելառուսում , պատրաստ է վերադառնալ հայրենիք՝ հանրաքվե հայտարարելու համար:
«Գնալու ես Ղրղզստան, որպեսզի հանրահավաք հայտարարես եւ հեռանա՞ս, հարցրեցի ես Կուրմանբեկ Սալիեւիչին։ Իսկ նա պատասխանեց՝ ես կանեմ դա»,-ասաց Լուկաշենկոն՝ մեջբերելով Բակիեւի խոսքերը: Բելառուսի նախագահը չի պարզաբանել՝ խոսքը Բակիեւի համար վստահության հանրաքվե անցկացնելու մասի՞ն է, թե՞ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու: Հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Դա լեգիտիմ ձեւ է»,-ասել է Լուկաշենկոն հինգշաբթի օրը՝ ելույթ ունենալով Մագիլեւի շրջանի համալսարանների ուսանղների եւ դասախոների առջեւ: Կուրմանբեկ Բակիեւը լքել է Ղրղզստանը եւ վայր դրել իր պարտականությունները այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին երկրում հեղաշրջություն եղավ եւ երկիրը սկսեց ղեկավարել ժամանակավոր կառավարություն: Բակիեւին ապաստան է տվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո:
Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը փորձում է Բակիեւին հանձնել՝ նրան, մասնավորապես, մեղադրելով Բիշքեկում կառավարական շենքի գրավման ժամանակ մարդկանց վրա կրակ արձակելու համար:




























