Փարիզի ոստիկանությունը կալանավորել է 40 մարդու, որոնք զենքով գնում էին դեպի Շանզ Էլիզե։ Այս մասին տեղեկացրել է Le Figaro թերթը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ նրանց կալանավորել են «արգելված զենք կրելու» համար։ Ինչպես նշել է աղբյուրը, կալանավորվածներից ոմանք հայտնի են ֆրանսիացի իրավապահներին որպես ուլտրաաջերին մոտ կանգնած շարժման անդամներ։
«Նրանք հաստատ ցանկանում էին կռիվ սարքել այստեղ»,- ասել է աղբյուրը։
Դեկտեմբերի 14-ի երեկոյան ֆրանսիական մի շարք քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ։ Դրանք բռնկվել էին Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչից հետո. Ֆրանսիայի ազգային հավաքականը կիսաեզրափակիչ խաղում հաղթել էր Մարոկկոյի հավաքականին 2։0 հաշվով։





























