Ուգանդայում գետաձին քիչ է մնացել կուլ տա 2-ամյա տղային, սակայն «թքել է» նրան, երբ ականատեսը սկսել է քարեր նետել նրա վրա:
Կատվե-Կաբատորո քաղաքում լճափին գտնվող տան մոտ փոքրիկը խաղալիս է եղել, երբ հսկայական գետաձին բռնել է նրան, հայտնում է Capital FM Uganda-ն:
Ականատես Կրիսպաս Բագոնզան սկսել է քարեր ներետլ կենդանու վրա, ինչի հետեւանքով կենդանին «թքել է» տղային:
Երեխային տեղափոխել են մոտակա Բվերա քաղաքի հիվանդանոց, իսկ գետաձին վերադարձել է ջուր:
«Բագոնզան քարերով հարվածել է նրան եւ վախեցրել է`նրան ստիպելով բերանից հանել զոհին», - ավելի ուշ հայտնել է Ուգանդայի ոստիկանությունը։
Ենթադրվում է, որ Աֆրիկայում գետաձիերը պատճառ են դառնում տարեկան առնվազն 500 մարդու մահվան:



























