Միացյալ Նահանգներում ամուսինները ճանապարհորդել են իրենց 8-ամյա դստեր դիակի հետ նրա մահից 3 ամիս անց, քանի որ «ցանկացել են ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ», գրում է NYP-ը:
33-ամյա Մենդի Միլլերը եւ 28-ամյա Ալեքսանդր Կուրմոյարովը ձերբակալվել են Հարավային Դակոտա նահանգի Միտչել քաղաքում։ Միլլերը քննիչին ասել է, որ իրենց որդեգրած դուրստրը մահացել է սեպտեմբերի 10-ին, ինչը հակասում է Կուրմոյարովի տեսակետին: Ոստիկանությունը հայտնել է, որ երեխան մահացել է Վաշինգտոնի Էյրվեյ Հայթսում Հելոուինից անմիջապես առաջ:
Կուրմոյարովի խոստովանել է, որ աղջկա համար բժիշկներին չեն դիմել եւ մահվան մասին չեն հայտնել իշխանություններին, քանի որ ցանկացել են ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ եւ վախեցել են, որ ոստիկանություն հայտնելու դեպքում կարող են խնդիրներ ունենալ:
Վաշինգտոնի եւ Հարավային Դակոտայի իրավապահ մարմինները երեխայի մահվան մասին չեն տեղեկացվել, սակայն Միտչելիի ոստիկանությունը տարօրինակ պատմության մասին տեղեկացել է, երբ նրանց է զանգահարել Դեւիսոնի շրջանի դատաբժիշկն ու հայտնել, որ զույգը կապվել է իր հետ:
Սպաները ացելել են զույգի տուն, որտեղ հայտնաբերել են դագաղ, որում աղջկա մարմինն է եղել:
Միլլերին եւ Կուրմոյարովին մեղադրանք է առաջադրվել՝ երեխայի մահվան մասին իրավապահներին չտեղեկացնելու համար: Նրանք ձերբակալվել են, Դակոտայի եւ Վաշինգտոնի ոստիկանությունում հետաքննություն է ընթանում:





























