Մեքսիկական բանակը հայտարարել է, որ Խալիսկոյի թմրակարտելը առեւանգել է գնդապետի, որը ջոկատի հրամանատար էր ավազակներով բնակեցված հյուսիսային Նուեւո Լարեդո սահմանամերձ քաղաքում, տեղեկացրել է Reuters-ը։
Գնդապետ Խոսե Իսիդրո Գրիմալդո Մունյոսի առեւանգումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա հանգստանում էր Խալիսկո նահանգում, որտեղ էլ գտնվում է կարտելը։
Սա մեկ ամսում կարտելների երկրորդ հարձակումն է մեքսիկական բանակի սպայի վրա։
Գնդապետը հանգստանում էր Տապալպա քաղաքում (Խալիսկոյի նահանգ), երբ կարտելի զինված անդամները առեւանգել են նրան ճանապարհատրանսպորտային պատահարից հետո։
«Նրան առեւանգել են զինված մարդիկ երկու ավտոմեքենաներով, ուժով ստիպել են դուրս գալ մեքենայից եւ տարել են անհայտ ուղղությամբ»,- նշվել է պաշտպանության նախարարության հայտարարությունում, որում տեղեկացվել է, որ որոնումները շարունակվում են։
Նոյեմբերին Մեքսիկայի ազգային գվարդիայում ծառայող բանակի գեներալ էր սպանվել Սակատեկաս հյուսիսկենտրոնական նահանգում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։




























