Լիբիայում դատարանը 17 մարդու մահապատժի է դատապարտել՝ նրանց մեղավոր ճանաչելով «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցելու եւ նրա անունից չարագործություններ կատարելու մեջ, տեղեկացրել է AFP-ն։

Տրիպոլիի դատարանը նաեւ երկու հոգու դատապարտել է ցմահ բանտարկության, եւս 14-ին՝ ավելի մեղմ պատիժների։

Նրանք մեղավոր են ճանաչվել ԻՊ-ի հետ կապված այլ գործողություններում եւ «պետության եւ հասարակական խաղաղության» դեմ հարձակումներում, ինչպես նաեւ «զինված բռնություններում» արեւմտյան Սաբրատա քաղաքում ու նրա շրջակայքում, նշվել է մեղադրող կողմի հայտարարությունում։

Դատապարտյալները սպանել են 53 մարդու, «ավերել հանրային շենքեր», «տասնյակ մարդիկ անհետ կորել են» նրանց մեղքով։