Ոսկու գինը երեքշաբթի մնում է մեկ տրոյական ունցիան 1 800 դոլարի մակարդակին՝ գրեթե չփոխվելով անցած աճուրդների վերջի համեմատ, վկայում են բորսայական ամփոփագրերը։

Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելանում է խորհրդանշական՝ 1,2 դոլարով կամ 0,07 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 798,9 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսն էժանանում է 0,31 տոկոսով՝ մեկ ունցիան 23,128 դոլար։