Գերմանիայում դատարանը համակենտրոնացման ճամբարի 97-ամյա քարտուղարուհի Իրմգարդ Ֆուրխներին 10 հազար մարդու սպանության հանցակից է ճանաչել, հաղորդում է Der Spiegel-ը:
Կինը 1943-1945 թվականներին աշխատել է որպես պարետի քարտուղար եւ սղագրիչ։ Այդ ժամանակ նա 18-19 տարեկան էր։ Դատավարության ժամանակ Ֆուրխները հայտարարել է, որ ինքը «ցավում է, որ այդ ամենը տեղի է ունեցել, եւ որ այդ ժամանակ ինքը Շտուտգոֆում էր»։
Հետաքննության տվյալներով ՝ մեղադրյալը տեղյակ է եղել ճամբարում համակարգված սպանությունների մասին եւ օգնել է ճամբարից «մահվան երթեր» կազմակերպել 1945 թվականի սկզբին։
Իրմգարդի նկատմամբ հետաքննությունն իրականացվել է վերջին հինգ տարիների ընթացքում, սեպտեմբերի 30-ին պետք է տեղի ունենար նրա գործով առաջին դատական նիստը։ Սակայն գերմանուհին դատարան չի եկել, այլ փորձել է թաքնվել քննությունից։ Ավելի ուշ նրան ձերբակալել են եւ տեղափոխել ժամանակավոր կալանքի մեկուսարան։
Հոկտեմբերի 19-ին դատական նիստին մեղադրյալին շտապօգնության մեքենայով տեղափոխել են ծերանոցից։
Պատմաբանների տվյալներով՝ ճամբարում զոհվել է մոտ 65 հազար մարդ։ Մարդկանց մեծ մասը մահացել է ուժասպառությունից եւ հիվանդությունից, բայց առնվազն 200 մարդ սպանվել է գազային խցիկում, ավելի քան 30-ը գնդակահարվել է։



























