Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից, հենց Կիեւն է արգելել երկխոսություն իրականացնել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք երբեք չենք հրաժարվել դրանից»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հարցին։ Նա նշել է, որ Ուկրաինայի ղեկավարությունն իրեն արգելել է բանակցություններ վարել, ինչն ինչ-որ չափով արտասովոր եւ նույնիսկ տարօրինակ է թվում, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Մեր նպատակը ո՛չ թե ռազմական հակամարտության անիվը պտտելն է, այլ հակառակը՝ այս պատերազմին վերջ տալը։ Մենք ձգտում ենք եւ շարունակելու ենք ձգտել դրան: Մենք կձգտենք ավարտին հասցնել պատերազմը, եւ որքան շուտ, այնքան լավ, իհարկե»,- ասել է Պուտինը։





























