Hormones and Behavior ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ տեստոստերոնի բարձր մակարդակը՝ զուգորդված նարցիսիզմի բարձր մակարդակի հետ, առատաձեռնության նշան է: Աշխատանքն իրականացրել են Լեհաստանի Յագելոնյան համալսարանի գիտնականները։
Գիտնականները փորձ են անցկացրել, որին մասնակցել է 151 տղամարդ։ Բոլոր մասնակիցները թքի անալիզ են հանձնել՝ տեստոստերոնի մակարդակը որոշելու համար, ինչպես նաեւ նարցիսիզմի թեստ են անցել: Դրանից հետո նրանք մասնակցել են խաղին՝ նրանք պետք է միավորները բաշխեին իրենց եւ անծանոթի միջեւ։
«Մեր արդյունքների համաձայն՝ տեստոստերոնի բարձր մակարդակը կապված էր ավելի քիչ առատաձեռնության հետ՝ ավելի քիչ նարցիսիզմով, հետեւաբար ավելի վստահող, ավելի քիչ ցինիկ, ավելի առատաձեռն եւ ավելի քիչ եսասեր տղամարդկանց մոտ: Եվ հակառակը՝ տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող նարցիսիստ տղամարդիկ շատ ավելի առատաձեռն էին»,- նշել են գիտնականները։
Ըստ գիտնականների՝ սովորաբար նարցիսիզմի եւ տեստոստերոնի բարձր մակարդակները կապված են մրցակցային, հակասոցիալական վարքագծի հետ: Սակայն ստացված արդյունքները հակառակի մասին են վկայում։ Հետագայում գիտնականները նախատեսում են շարունակել ուսումնասիրել տեստոստերոնի ազդեցությունը մարդկանց վարքի վրա:



























