Նեշվիլում ամերիկացիները խոսել են այն մասին, թե ինչ են ցանկանում նախագահ Ջո Բայդենից Սուրբ Ծննդյան առթիվ՝ խաղաղությունից մինչեւ տնտեսական վերականգնում: Սակայն շատերն ասում էին, որ իրենց Սուրբ Ծննդյան ցանկությունը նախագահի հրաժարականն ա, հայտնում է Fox News-ը:
«Ես նրան խորհուրդ կտայի անմիջապես թոշակի անցնել», - Fox News-ին ասել է Ռեյը, ով ճանապարհորդել է Փենսիլվանիայից: Մասաչուսեթսի բնակիչ Քեթին ասել է. «Հուսով եմ, որ նա թոշակի կանցնի»:
Իր պաշտոնավարման առաջին երկու տարիների ընթացքում Բայդենը բախվել է մի շարք մարտահրավերների, այդ թվում՝ զորքերի դուրսբերմանը Աֆղանստանից, ռուս-ուկրաինական պատերազմին եւ ռեկորդային բարձր գնաճին։
Ոմանք հուսադրող Սուրբ Ծննդյան ցանկություններ են հայտնել, ինչպես Ժանետը, ով ասել է, որ ամեն ինչից առաջ «խաղաղություն» է փնտրում:
Նյու Հեմփշիրի բնակիչ Բիլլը ասել է, որ ինքը Բայդենին կխնդրի «փորձել անել ամեն ինչ՝ դադարեցնելու պատերազմն Ուկրաինայում եւ ինչ-որ կերպ լուծում գտնել»:
Ոմանց Սուրբ Ծննդյան ցանկությունները կապված են շարունակական տնտեսական խնդիրների հետ:



























