Տեխաս նահանգի Օսթին քաղաքում գտնվող կենդանիների ապաստարանը փրկել է մի քանի ամիս անհայտ կորած մոտ հինգ մետրանոց ալբինոս ցանցավոր պիթոնին:
Օսթինի կենդանիների կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ահազանգ է ստացել հսկայական սողունի վերաբերյալ. «Ջերմաստիճանի պատճառով օձն այնքան անտարբեր է եղել, որ երկու բնակիչ կարողացել են բռնել նրան ու պահել իրենց ավտոտնակում»։
Ու թեեւ զանգահարողները հաճախ ուռճացնում են օձերի չափերը, այս դեպքում պիթոնն իսկապես այնքան մեծ է, որքան սպասում էին։
Բնակիչները պատմել են, որ հուլիսից թաղամասում հսկայական օձ են տեսել: Ապաստարանում օձին տեղավորել են ժամանակավոր կացարանում՝ գիշերելու համար, իսկ հետո Օսթինի կենդանաբանական այգին «ավելի հարմար» կացարան է խնդրել:



























