Պակիստանը փոփոխել է երկրի քրեական օրենսդրությունը՝ չեղյալ համարելու ինքնասպանությունների դեմ գաղութատիրության ժամանակաշրջանի օրենքը, հայտնում է AP լրատվական գործակալությունը:

Փոփոխությունը, որը ներկայացրել է աշխարհիկ Պակիստանի ժողովրդական կուսակցությունը, երեք ամիս առաջ հավանության է արժանացել խորհրդարանի վերին պալատի կողմից։

Նախկին օրենսդրության համաձայն, որը 1947 թվականի գաղութատիրության ժամանակաշրջանից էր, ինքնասպանության փորձը պատժվում էր մինչեւ մեկ տարվա ազատազրկմամբ, տուգանքով կամ երկու պատիժն էլ միաժամանակ գործում էին:

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մերձավոր օգնական Սալման Սուֆին ողջունել է փոփոխությունը եւ ասել, որ կարիքավոր յուրաքանչյուր մարդու պետք է օգնել։

Որոշ երկրներում ինքնասպանությունը դեռեւս հանցագործություն է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2019 թվականի Ինքնասպանության համաշխարհային զեկույցի համաձայն՝ ինքնասպան է եղել ավելի քան 700 հազար մարդ, ինչը նշանակում է, որ ինքնասպանության կանխարգելման համար նոր ուղեցույցներ են հարկավոր: