ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է Միտչել (Ինդիանա) քաղաքի մի բնակչի, որը կարծել է, թե իր հորը փոխարինել են մարդանման ռոբոտով, եւ սպանել է նրան, հայտնում է WXIN-ը։
Դեկտեմբերի 20-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել անհայտ տղամարդուց, որը հայտնել է, որ Հեյսն իր հորը ռոբոտ է համարում եւ պատրաստվում է ոչնչացնել նրան։
Հասնելով Հեյսի տուն՝ ոստիկանները տեսել են, որ նա փորձում է մեքենայով դուրս գալ տնից։ Կանգնեցրել են նրան ու հարցրել են հոր մասին։ Ինչին Հեյսը պատասխանել է, որ «դա մարդանման ռոբոտ է»:
Այնուհետ Հեյսը ցույց է տվել տունը եւ ասել, որ «ռոբոտը» ընկած է այնտեղ, եւ ինքը ստիպված կրակել է նրա վրա։ Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Հեյսին, իսկ տանը գտել են սպանված տղամարդու, որը մասամբ անդամահատված է եղել։
Ոստիկանական բաժանմունքում Հեյսը չի հրաժարվել իր վարկածից եւ շարունակել է պնդել, որ սպանել է մարդանման ռոբոտին, այլ ոչ թե հորը։ Տղամարդու դեմ ընդհանուր առմամբ ինը մեղադրանք է առաջադրվել։ Դրանց թվում է ոչ միայն սպանությունը, այլեւ ծեծը, ինչպես նաեւ դիակի պղծումը։




























