ԱՄՆ-ում ձնամրրիկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 57-ի, հայտնում է NBC News-ը։

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մահվան դեպքերը հաստատվել են ԱՄՆ-ի 12 նահանգներում, որոնց թվում են Նյու Յորքը, Օհայոն,Կենտուկին, Միսսուրին, Թենեսին եւ Կանզասը:

«Մենք թունելի վերջում լույս ենք տեսնում, բայց սա դեռ վերջը չէ», —ասել է Նյու Յորք նահանգի Էրի շրջանի ղեկավար Մարկ Պոլոնկարցը։

Անցյալ շաբաթվանից ԱՄՆ-ի մի մասում ուժեղ քամիներ ու ձյան տեղումներ են սկսվել։