Գիտնականները համակարգչային նոր մոդել են ստեղծել Գրենլանդիայի սառցադաշտերի հալման արագությունը վերլուծելու համար: Այս մասին հայտնում է Օսթինում Տեխասի համալսարանի մամուլի ծառայությունը։
Հալման նախկին մոդելները մշակվել են Անտարկտիդայի համար, որի սառցադաշտերը բոլորովին այլ կոնֆիգուրացիա ունեն: Անտարկտիդայում սառցադաշտը սահուն իջնում է դեպի ծով, մինչդեռ Գրենլանդիայում այն ճեղքվում է սուր անկյան տակ։ «Օգտագործելով մեր օվկիանոսի եւ կլիմայի մոդելը, մենք կարող ենք շատ ավելի լավ պատկերացում կազմել, թե ինչպես են հալվում ուղղահայաց սառցադաշտերը»,- բացատրում են հեղինակները:
Մոդելը ստեղծվել է՝ օգտագործելով Ալյասկայում ստացված տվյալները: Մի քանի տարի առաջ գիտնականները օվկիանոսագրական սենսորներով հագեցած ծովային անօդաչու թռչող սարքեր են ուղարկել Ալյասկայի ԼեԿոնտ սառցադաշտ։ Նրանք ափին են մոտեցել մոտ 400 մետր հեռավորության վրա՝ գտնվելով նավարկության համար վտանգավոր գոտում։ Անօդաչու սարքերով ստացված տվյալները հստակ ցույց են տվել, որ ԼեԿոնտե սառցադաշտի ճակատը 100 անգամ ավելի արագ է հալվում, քան կարող էին կանխատեսել սառցադաշտերի հալման գոյություն ունեցող մոդելները: Ուստի, դրա հիման վրա կլիմայագետները ստեղծել են համակարգչային նոր մոդել։
Գիտնականները կասկածում են, որ Գրենլանդիայի սառույցը նաեւ կարող է 100 անգամ ավելի արագ հալվել, ինչպես Ալյասկայի սառույցը: Միեւնույն ժամանակ, Գրենլանդիայում սառույցի քանակը Համաշխարհային օվկիանոսի մակարդակի վրա ազդող առանցքային գործոն է՝ եթե այն ամբողջությամբ հալվի, ապա ջուրը կբարձրանա ավելի քան 6 մետրով։ Մոտ ապագայում հեղինակները նախատեսում են իրենց մոդելը կյանքի կոչել։



























