Պակիստանի դատարանն ազատ է արձակել դատապարտված բռնարարին «համաձայնությունից» հետո, որ նա կամուսնանա զոհի հետ, ինչը զայրացրել է իրավապաշտպաններին, որոնք ասում են, որ այդ որոշումը կարող է սեռական բռնությունների առիթ տալ հարավասիական այդ երկրում, տեղեկացրել է CNN-ը։

Փաստաբան Ամջադ Ալի Խանի խոսքով՝ 23-ամյա Դաուլաթ Խանը  մայիսին դատապարտվել էր 2020թ. 36-ամյա խուլ կնոջը Սվաթ հարավարեւելյան շրջանում (Հայբեր-Փահթունհվա նահանգ) բռնաբարելու համար ։ Նա դատապարտվել էր ցմահ բանտարկության եւ տուգանվել 100 000 ռուփիով (մոտ 440 ԱՄՆ դոլար), ասել է փաստաբանը։

Ավելի ուշ կինը բռնաբարության հետեւանքով երեխա է ունեցել։

Փեշավարի գերագույն դատարանն արդարացրել է Դաուլաթ Խանին այն բանից հետո, երբ դեկտեմբերին նրանք օրինական ամուսնացել են տեղի «ջիրգայի (տարեց տղամարդկանց խորհուրդ, որոնք որոշումներ են ընդունում շարիաթի օրենքներին համապատասխան) արտադարանական կարգավորումից հետո։

Պակիստանի շատ մասերում ջիրգան հաճախ կարգավորում է այսպես կոչված արգելված հարցերը, ինչպիսին է արտամուսնական ծննդաբերությունը։ Քննադատները վաղուց մեղադրում են ջիրգան, հատկապես բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների հարցերում։

Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովը (HRCP) Փեշավարի դատարանի որոշումն անվանել է «օրենքի կոպիտ խախտում» եւ «դատական սխալ»։

«HRCP-ն կոչ է անում պետությանը բողոքարկել այդ որոշումը եւ ցույց տալ, որ պաշտպանում է կանանց իրավունքները»,- նշվել է հայտարարությունում։