Պոյպետի Diamond City հյուրանոցում եւ կազինոյում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 26-ի: Ողբերգության վայրում որոնողափրկարարական աշխատանքները ավարտվել են, շաբաթ օրը հաղորդել է Fresh News-ը:
Իշխանությունների տվյալներով՝ զոհվածների թվում են Թաիլանդի 17 քաղաքացիներ՝ մեկական մարդ Նեպալից, Մալայզիայից եւ Չինաստանից: Եվս վեց զոհի մարմին դեռեւս ճանաչված չէ, սակայն, ենթադրաբար, նրանք նույնպես օտարերկրյա քաղաքացիներ են։
Բացի այդ, տուժել է 57 մարդ։ Կամբոջայում ՌԴ դեսպանատան տվյալներով՝ տուժած ռուսների մասին տեղեկություն չկա։
Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի, տեղական ժամանակով 23:30-ին։ Տարբեր վարկածների համաձայն՝ հրդեհի պատճառ կարող էին լինել վառելիքի բաքի կամ գազի բալոնի պայթյունը, ինչպես նաեւ էլեկտրական լարերի հետ կապված խնդիրները։ Հրդեհը վերահսկվել է միայն 10 ժամ անց։




























