Դարդանելի նեղուցով նավարկությունը երկուշաբթի դադարեցվել է՝ ուժեղ մառախուղի հետ կապված, տեղեկացրել են նավարկության ծառայության թուրքական վարչությունում։

Նշվել է, որ սահմանափակումները վերաբերում են նեղուցի երկու ուղղություններով տարանցմանը։

Սահմանափակումն սկսել է գործել առավոտյան ժամը 5.30-ից եւ կչեղարկվի եղանակային պայմանների բարելավումից հետո։

Լաստանավային հաղորդակցությունն ընթանում է հաստիքային կարգով, տեղեկացվել է հաղորդագրությունում։