Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը 2023թ. սկզբին բախվել է լուրջ դժվարությունների, տեղեկացրել է Daily Mail պարբերականը։
Գործող վարչապետն ընդգծում էր, որ իշխանությունները բրիտանացիների առաջնահերթությունները դնում են առաջին տեղում։
Բայց եւ այնպես, արդեն նոր տարում, DM-ի տվյալներով, Սունակն, իբր, կարող է «բախվել ահավոր իրականությանը»։
Քաղաքական գործչի համար առաջին մարտահրավերը կարող էր լինել տեղի շտապօգնության գլխավոր բժշկի «աղետալի» խոստովանությունը, որն ասել էր, որ խափանումների պատճառով բաժանմունքներում ամեն շաբաթ մահանում է 500 պացիենտ, նշել են ԶԼՄ-ում։
Սունակի համար մեկ այլ «հարված» էր միգրացիայի մասին պաշտոնական տեղեկությունները, որոնք ցույց են տվել, որ 2021թ. Լա Մանշը հատել է ռեկորդային՝ 45 756 միգրանտ։ Ընդ որում՝ կառավարությունում ակտիվ պայքար է մղվել մարդկանց մաքսանենգության դեմ, ավելացրել են պարբերականում։
Սունակի համար խնդիրներից են համարվել նաեւ գնաճը Բրիտանիայում եւ ճգնաժամը։





























