Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ պատրաստ է գագաթաժողով անցկացնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ նշելով, որ հանդիպման ժամանակ անհրաժեշտ է լուծել կարեւոր հարցեր՝ գործնական արդյունք ստանալու համար, տեղեկացրել է Chosun Ilbo թերթը։

Նախագահ Յունը նշել է, որ Հարավային Կորեայում նկատվում է հիասթափություն Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ նախկին հանդիպումներից, որոնցից հետո որեւէ նշանակալի արդյունք հակամարտության կարգավորման հարցում ձեռք չի բերվել։

«Առաջին հերթին պետք է սկսել հումանիտար հարցերից, բացել շփումների եւ երկխոսության դռները Հարավի եւ Հյուսիսի միջեւ։ Պետք է բանավեճեր անցկացնել, ուղղություն առաջադրել։ Միայն այդպես գագաթաժողովը կարող է օգտակար արդյունքներ ունենալ, որոնց մասին մենք կարող ենք տեղեկացնել ժողովրդին եւ հարեւան-երկրներին։ Չկա գագաթաժողովից հրաժարվելու պատճառ, բայց արդյո՞ք ցուցադրական գագաթաժողովը կօգնի խաղաղությանը Կորեական թերակղզում»,- նշել է Յունը։